Netflix-ը 900 մլն դոլար է գնահատել «Կաղամարի խաղը» սերիալի շահույթը

16:13   17 հոկտեմբերի, 2021

Netflix սթրիմինգային ծառայությունը գնահատում է, որ իր ամենահայտնի՝ «Կաղամարի խաղը» սերիալը ընկերությանը կբերի գրեթե 900 մլն դոլար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ընկերության գնահատումների համաձայն՝ հարավկորեական շոուի առաջին երկու րոպեները դիտել են շուրջ 132 մլն մարդ պրեմիերայի օրվանից ի վեր առաջին 23 օրվա ընթացքում: Netflix-ում ճշտել են, որ շոուն սկսած մարդկանց 89 տոկոսը դիտել է ավելի քան մեկ սերիա, իսկ հեռուստադիտողների 66 տոկոսը սերիալն ամբողջությամբ դիտել է: Ընդհանուր առմամբ, մարդիկ ավելի քան 1,4 մլրդ ժամ են ծախսել դիտման համար։

«Կաղամարի խաղն» արտադրությունն արժեցել է ընդամենը 21,4 մլն դոլար՝ շուրջ 2,4 մլն դոլար դրվագի համար: Սերիայի թողարկումից հետո սեպտեմբերի 17-ին ընկերության բաժնետոմսերը աճել են 7 տոկոսով:

«Կաղամարի խաղը» սերիալը դարձել է Netflix սթրիմինգային ծառայության ողջ պատմության մեջ ամենամասշտաբային նախագիծը: «Կաղամարների խաղ» նախագիծը պատմում է կերպարների մասին, որոնք բախվել են ֆինանսական բարդություների եւ որոշել են կղզի մեկնել՝ մասնակցելու ողջ մնալու խաղի։ 40 միլիոն դոլար շահելու համար հարկավոր է վեց մանկական խաղեր անցնել։ Միայն թե բոլոր պարտվողներն անխուսափելիորեն մահանում են։ Այժմ այն աշխարհի 94 երկրում գլխավորում է Netflix-ի թոփը։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE