Մեգան Ֆոքսը եւ Բրայան Օսթին Գրինը պաշտոնապես ամուսնալուծվել են

15:21   17 հոկտեմբերի, 2021

Հայտնի է դարձել, որ Մեգան Ֆոքսը եւ Բրայան Օսթին Գրինը պաշտոնապես ամուսնալուծվել են 10 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին հայտնում է E! պարբերականը։

Նշենք, որ դերասանուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել դեռ 2020 թվականի նոյեմբերին, սակայն գործընթացն ավարտվել է միայն հիմա։ Ինսայդերի խոսքով՝ դերասանուհին դիմել է իրավաբաններին, որպեսզի լուծի ունեցվածքի բաժանման եւ համատեղ երեխաների խնամակալության հարցերը։

Ֆոքսի ու Գրինի ամուսնալուծության պատճառների մասին բազմաթիվ լուրեր են պտտվում։ Շատերը կարծում են, որ ամեն ինչի մեղավորը հենց դերասանուհու նոր սիրեցյալն է՝ ռեփեր Machine Gun Kelly-ն, որի հետ նա սկսել է հանդիպել Բրայանի հետ հարաբերությունները խզելուց անմիջապես հետո։  Սակայն այդ լուրերը Ֆոքսը հերքել է։ InStyle-ին տված հարցազրույցում նա ասել է, որ «Կոլսոնը ոչ մի կապ չունի նրանց ամուսնալուծության հետ»: Աստղը նաեւ նշել է, որ շնորհակալ է նախկին սիրելիին՝ իրենց հարաբերությունների համար։

Հիշեցնենք, որ նախկին ամուսինները դաստիարակում են երեք որդիներին՝ 8-ամյա Նոյին, 7-ամյա Բոդիին եւ 4-ամյա Ջորնիին։ Նրանց բաժանումից հետո երեխաները մնացել են Մեգանի հետ:

 

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE