Արեւիկ Ուդումյանի աշնանային կերպարը

16:42   17 հոկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով աշնանային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը սեւ հանդերձանք է կրում․ հուդի, ջինսե տաբատ։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Ո՞վ ե՞րբ է արթնանում։ Հետաքրքիր է ուզածի չափ քնողներ կա՞ն։ Ես`մենք, անկախ շաբաթվա օրից ու եղանակից ամեն օր արթնանում ենք առավոտյան 6-ին, 7-ին», - հրապարակումը մեկնաբանել է Արեւիկը։

Օրերս հրապարակված կադրերում Արեւիկը սեւ տաբատ էր կրում, վանդակավոր բլուզ։ Նա բաց գույնի վերարկու էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ գլխարկ, պայուսակ, ականջօզեր։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE