«Հմայիչ աղջիկ»․ Մարի Ավանեսյանի street style-ը

19:32   17 հոկտեմբերի, 2021

Երգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է աշնանային street style-ը:

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մարին կերպարանք է ընդունել բնապատկերի ֆոնին։ Նա կրում է սպիտակ վերնաշապիկ, դարչնագույն տաբատ, վանդակավոր վերնազգեստ, երկարաճիտներ, բերետ։ Նա կերպարը համադրել է վառ երանգի պայուսակի հետ։ Հրապարակումը երգչուհին չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Հմայիչ աղջիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարին ամբողջությամբ սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Երգչուհին հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ շպարին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրան․ «Ամենասիրուն»։

 

 

 

 

 

Գլխավոր լուսանկարը՝ koloyan



© NEWS.am STYLE