«Շնորհակալ եմ, իմ ամենահոգատար ամուսին»․ Անահիտ Կիրակոսյանի ամուսնու անակնկալը

20:46   17 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում բնական կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում դերասանուհու վրա լցված են կոնֆետներ։ Նա առանց շպարի է, իսկ հրապարակմանը կից գրել է․«Երբ ջերմությամբ հիվանդ պառկած ես ու Արտակը տուն եկավ։ Շնորհակալ եմ, իմ ամենահոգատար ամուսին»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին կրում էր սպիտակ բլուզ, մարմնագույն կոստյում։ Նրա ալքիավոր մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։

«Կարոտ է կյանքը, կյանքն եմ կարոտում`

Կյանքը գունավոր, լուսավոր ու ջինջ:

Հավատով թաքուն, ճամփիս երազում`

Հուսում եմ անվերջ, հյուսում եմ կարոտ...», - գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE