«Պատասխանները միշտ ներսում են»․ Սոֆի Դեւոյան (ֆոտո)

21:41   17 հոկտեմբերի, 2021

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրում երիտասարդ պարուհին կրում է  վերնաշապիկ, բեժ վերնազգեստ, նույն երանգի լայնեզր գլխարկ։ Սոֆիի կերպարն ամբողջացնումեն աքսեսուարները․ ականջօղեր, վզնոց։ «Բացեք ներսը, նայեք ներս, որովհետեւ պատասխանները միշտ ներսում են», - հրապարակմանը կից գրել է նա։

Ավելի վաղ հետեւորդներից մեկը հարցրել էր․ «Դժվար չէ՞ հեռավորության վրա սեր պահելը», ինչին ի պատասխան պարուհին գրել էր․ «Դժվար է․․․ շատ, բայց հեռավորությունը հաղթահարելուց հետո սկսում ես ավելի շաատ սիրել, տեսնել, գնահատել, նկատել, պատմել, գրկել, վստահել, սիրել, սիրել, սիրել, սիրել»։



© NEWS.am STYLE