«Հայաստանի գույները»․ Շողեր Թովմասյան (ֆոտո)

23:44   17 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Շողերը կրում է սեւ գույնի տոպ, նույն գույնի տաբատ, սպիտակ վերնազգեստ, կարմիր կոշիկներ։ Նրա մազերն արձակված են, նախընտրել է կարմիր շրթներկ։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Հայաստանի գույները»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Շողերը կերպարանք էր ընդունել քաղաքայինշենքերի ֆոնին։ Նրա ձեռքերում աղավնիներ կային։ Դերասանուհին կրում էր սպիտակ տաբատ, սւե մուշտակ, բարձրակրունկ երկարաճիտներ։ Նրա մազերը հավաքված էին, նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Պետերբուրգյան շփվող աղավնիները», - հրապարակմանը կից գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE