Թողարկվել է Ռոբերտ Պատինսոնի մասնակցությամբ նոր «Բեթմենի» թրեյլերը

20:09   17 հոկտեմբերի, 2021

Warner Bros. Pictures-ը վերջապես թողարկել է «Բեթմենի» առաջին թրեյլերը, որում գլխավոր դերը կատարել է դերասան Ռոբերտ Պատինսոնը: Այն տեղի է ունեցել DC FanDome առցանց միջոցառման շրջանակներում, որը նվիրված է DC տիեզերքի ֆիլմերին, սերիալներին, խաղերին եւ կոմիքսներին: Պանդեմիայի պատճառով «Բեթմենի» թողարկման ամսաթիվն արդեն երկու անգամ էր հետաձգվում. հանդիսատեսն ակնկալում էր տեսնել կինոնկարը այս ամռանը կամ գոնե աշնանը, սակայն պրեմիերան նշանակել էին 2022 թվականի գարնան սկզբին:

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE