«Գեղեցիկ ընտանիք». որդու ծննդյան օրը Տիմատին եւ Ռեշետովան վերամիավորվել են

23:04   17 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 16-ին Տիմատիի եւ Անաստասիա Ռեշետովայի որդին՝ Ռատմիրը դարձավ 2 տարեկան։ Տոնի առթիվ աստղային ծնողները երեկոն անցկացրել են միասին։

Ժառանգորդի տարեդարձը զույգը կազմակերպել է ընկերական մթնոլորտում։ Միջոցառմանը ներկա էր նաեւ տղայի ավագ քույրը՝ Ալիսան։

Միջոցառումից հետո Տիմատին միկրոբլոգի իր էջում համատեղ լուսանկար է տեղադրել Ռեշետովայի, որդու եւ դստեր հետ: Երկրպագուներին հիացրել է հրապարակումը, օգտատերերը ենթադրել են, որ Ռատմիրի ծնողների միջեւ դեռ հնարավոր է վերամիավորում:

«Գեղեցիկ ընտանիք», «Ներդաշնակություն», «Կարծես չեն բաժանվել։ Նաստյայի հետ իդեալական զույգ եք», «Դուք կրկին միասին եք: Ես այնքան ուրախ եմ», - ուրախացել են օգտատերերը։

Աղբյուրը՝ Kp.ru



© NEWS.am STYLE