Ալեքսանդր Մալինինի երեխաներն աշխատում են որպես մատուցողներ

11:04   18 հոկտեմբերի, 2021

Ալեքսանդր Մալինինի կրտսեր երեխաները՝ 20-ամյա երկվորյակներ Ֆրոլն ու Ուստինան, մոր՝ Էմմա Զալուկաեւայի հետ լքել են Ռուսաստանն ու մշտական հաստատվել արտասահմանում՝ Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում։ Գումար վաստակելու համար նրանք աշխատում են որպես մատուցողներ։

«Յուրաքանչյուր մարդ իր համար զբաղմունք կգտնի հիմարություններ չանելու եւ դեպրեսիայի մեջ չընկնելու համար։ Իմ երեխաներն արձակուրդների ընթացքում որպես մատուցողներ են աշխատում։ Դա ոչ թե ինձանից կախում չունենալու նպատակով է արվում, այլ Արեւմուտքում երիտասարդությունը գրպանում գումար ունենալու համար ինչ-որ կերպ վաստակում է։ Այնտեղ նրանց չի խանգարում իմ անունը, այդ պատճառով երեխաներն իրենց գործն անում են առանց կողմնակի եւ ծնողների օգնության»,- «НТВ»-ով հեռարձկավող «Ты не поверишь!» հաղորդման ընթացքում հպարտությամբ պատմել է հանրահայտ հայրիկը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մատուցողը մեկ ժամում Գերմանիայում 9 եվրո է վաստակում, մեկ ամսվա ընթացքում ստացվում է ացելի քան 100 հազար ռուբլի։



© NEWS.am STYLE