Աշնանային. Մարիամ Ադամյանը՝ նուրբ կերպարում

10:42   18 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Մարիամ Ադամյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպարով է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Մարիամն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էին նուրբ ականջօղերը։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր գրել դերասանուհուն․ «Սիրուն ու տաղանդավոր դերասանուհի»։



© NEWS.am STYLE