Արեւիկ Ուդումյանի «street style»-ը Երեւանի կենտրոնից

11:39   18 հոկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում։ Արեւիկը կանաչ տաբատ է ընտրել, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը ցածրակրունկներ է ընտրել, կերպարն ամբողջական դարձրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, պայուսակ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը սեւ հագուստ էր կրում՝ հուդի, ջինսե տաբատ։ Նրա մազերը հավաքված էին, նվազագույն շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Ո՞վ ե՞րբ է արթնանում։ Հետաքրքիր է ուզածի չափ քնողներ կա՞ն։ Ես`մենք, անկախ շաբաթվա օրից ու եղանակից ամեն օր արթնանում ենք առավոտյան 6-ին, 7-ին», - հրապարակումը մեկնաբանել էր Արեւիկը։



© NEWS.am STYLE