«Ամենաոճային». ինչ հագուստ է ընտրում Աստղիկ Սաֆարյանը երեւանյան զբոսանքի համար

16:16   18 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Աստղիկը սեւ շրջազգեստ է կրում, վանդակավոր վերնաշապիկ, որոնք ընդգծում են նրա գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանը երկարաճիտներ է ընտրել ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ գոտի, թեւնոցներ։ Մեկնաբանություններում օգտատերերը դրական խոսքեր են գրել․ «Ամենաոճային»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Աստղիկը սպիտակ տաբատ էր կրում, տոպ, երկար վերնազգեստ, որոնք համադրել էր բարձրակրունկների եւ գոտու հետ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախընտրել նուրբ շպար։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում երգչուհու հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան․ «Անկրկնելի»։



© NEWS.am STYLE