«Շնորհակալ եմ, որ հանդուրժում ես, կներես իմ խելագարությունների համար․ քանզի տեսակս է ըմբոստ». Սարգիս Գրիգորյանը՝ կնոջ հետ

18:11   18 հոկտեմբերի, 2021

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է կնոջ՝ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու դուստրերին, կադրում ջերմ գրկախառնված է։ «Գիտեմ՝ դժվար է քեզ ինձ հետ... Իսկ դժվար չէ՞ արդյոք առանձ ինձ... Գիտեմ, որ կասես անհնարին: Շնորհակալ եմ, որ հանդուրժում ես, կներես իմ խելագարությունների համար, քանզի տեսակս է ըմբոստ, բայց սիրտս՝ մաքուր: Իսկական ընկեր, իմ կյանքի ընկեր, խելառ հույզերս լուռ մարսող ընկեր... Ընկեր ոչ թե կին...»,- մեկնաբանություններում գրել է Սարգիսը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը պատկերված էր կնոջ՝ Մանո Գրիգորյանի եւ դուստրերի հետ։ Լուսանկարներն արվել էին Կալիֆոռնիայում․ ընտանիքը վերջերս բնակության է տեղափոխվել ԱՄՆ։ Դերասանը հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE