«Գեղեցիկ ընտանիք». Արփի Գաբրիելյանը՝ Միհրան Ծառուկյանի եւ իրենց որդու հետ

14:12   18 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արփին պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի եւ իրենց որդու հետ։ Զույգը փոքրիկին տվել է Ռոբերտ անունը։ «Ընտանիք»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Արփին։ «Ամենագեղեցիկ ընտանիքը», «միշտ միասին լինեք ու միասին»,- հաճոյախոսություններ են ուղղել հետեւորդները։

Օրերս հրապարակված կադրերում Արփին սեւ հագուստ էր կրում։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE