«Մի վախեցիր ձախողվել». Քրիստինա Եղոյանի լուսանկարը Կալիֆոռնիայից

17:17   18 հոկտեմբերի, 2021

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։ Քրիստինան սեւ զգեստ է կրում, ջինսե բաճկոն։ Քրիստինան արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Մի վախեցիր ձախողվել։ Դա աշխարհի վերջը չէ եւ շատ դեպքերում դա առաջին քայլն է ինչ-ոչ բան սովորելու եւ ավելի լավը դառնալու համար»- մեկնաբանություններում գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Christina Yeghoyan (@christinayeghoyan)

Ավելի վաղ տեղադրված հոլովակում Քրիստնան բաց գույնի զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Քրիստինան, դիմելով հետեւորդներին, գրել էր․ «Բարի երեկո սիրելիներս։ Հետաքրքիր է՝ սիրու՞մ եք ճամփորդել։ Հ.Գ․ Ես շա՜տ»։



© NEWS.am STYLE