Ոճային մայրիկ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը Դիլիջանից

19:44   18 հոկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը մուգ գույնի տաբատ է կրում, սպիտակ շապիկ, սեւ պիջակ։ Լուսինեն արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, ժամացույց: Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Դիլիջանում։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լուսինեն մանուշակագույն պիջակ էր կրում, սեւ շորտ, ոճային բարձրակրունկներ։ Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր մեղմ շպարին։ «Ինձ համար կինը, այնուամենայնիվ, կոկիկ էակ է, անհավատալի բույրով, ով հոգ է տանում իր մասին: Սիրեք ինքներդ ձեզ, ձեր առանձնահատկությունները, ձեզ համար գոյություն չունեցող իդեալներ մի ստեղծեք», - հրապարակումը մակագրել էր գեղեցկուհին։



© NEWS.am STYLE