«Մեր սիրո աշունը». Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի ջերմ լուսանկարը

20:48   18 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Anna Dovlatyan (@dovlatyan_anna)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Աննան պատկերված է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Կադրերն արվել են բնության գրկում։ Երիտասարդ մայրիկը միջին երկարության շրջազգեստ է կրում, որը համադրել է բլուզի հետ։ «Մեր սիրո աշունը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Հմայիչ ու տաղանդավոր»։



© NEWS.am STYLE