Էդրիեն Բրոուդին հիշել է, թե ինչպես է հրաժարվել դերից «Մատանիների տիրակալը» ֆիլմում

13:59   18 հոկտեմբերի, 2021

Դերասան Էդրիեն Բրոուդին GQ-ին պատմել է, թե ինչպես է հրաժարվել նկարահանվել Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» եռերգությունում։

Բրոուդին, որը նկարահանվել է Ջեքսոնի «Քինգ Քոնգ» ժապավենում, նշել է, որ ինքը չի հասկացել իրեն առաջարկված դերը «Մատանու եղբայրություն» ֆիլմում։ «Չգիտեմ, թե ինձ ինչ հերոս կհամապատասխաներ, դա հոբիթի նման ինչ-որ մեկը կլիներ։ Իսկ ես ուրիշի էի փնտրում»,- խոստովանել է նա։

Արտիստը խոստովանել է, որ հետագայում զղջացել է իր որոշման համար։ «Ես հիշում եմ, թե ինչպես նախկին ընկերուհուս հետ գնացի դիտելու «Մատանիների տիրակալը»։ Նա շրջվեց դեպի ինձ ու բացականչեց․ «Եվ դու հրաժարվե՞լ ես «Մատանիների տիրակալից»»։ Ես ինձ հիմար զգացի։ Բայց չեմ կարծում, թե Փիթերն ինձ կտար Ջեքի դերը «Քինգ Քոնգում»»,- նշել է նա։

Ընդ որում, Էդրիեն Բրոուդին չի զղջում, որ նկարահանվել է Ջեքսոնի մեկ այլ ֆիլմում։ «Պրեմիերային ներկա էր Նյու Յորքի քաղաքապետը։ Մասշատաբային էր։ Իմ դեմքը հավերժացրել են «Մաքդոնալդսի» բաժակին։ Մի՞թե նման բան հաճախ է տեղի ունենում»,- կատակում է նա։



© NEWS.am STYLE