Մեկ միլիոն ռուբլի հիվանդ երեխայի վերաբերյալ հրապարակման համար. Բորոդինան հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում

14:55   18 հոկտեմբերի, 2021

Հեռուտահհաղորդավարուհի Քսենիա Բորոդինային մեղադրել են մերկանտիլության եւ հիվանդ երեխաների միջոցով հայփի փորձի համար, երբ համացանցում լուրեր են տարածվել, թե աստղը մեկ միլիոն ռուբլի է պահանջել ծանր հիվանդություն ունեցող երեխային օգնելու վերաբերյալ հրապարակման համար։ Բորոդինան չի լռել։

«Ինձ ծայրահեղ զայրացնում է այդ լկտի սուտը։ Ինչ-որ մեկն ասել է, թե ես հիվանդ երեխայի վերաբերյալ հրապարակման համար մեկ միլիոն ռուբլի եմ պահանջում։ եվ մարդիկ դա տարածում են համացանցում»,- գրել է Քսենիան։

Նա նաեւ հրապարակում է արել արդարության մասին։

«Ովքեր վաղուց են հետեւում ինձ, հիանալի գիտեն արդարության իմ սուրը զգացումը եւ թե ինչպես եմ ես զայրանում, երբ այն զգում եմ ամբողջ մարմնովս։ Ես վաղուց թքած ունեմ նախկին սիրելիների, ընկերուհիների, մասնակիցների միջոցով հայփի վրա, ինձ համար դա ոչինչ է, թող ստանան PR-ի մնացորդները, եթե ուրիշ ոչնչի ունակ չեն։ Բայց կան բաներ, որոնք ես թույլ չեմ տա։ Սա սկզբունքի հարց է։ Երբ հանկարծ իմ հրապարակումների մեկնաբանություններում, հետո նամակագրությունում պատմություն է հայտնվում, թե ես մեկ միլիոն եմ պահանջել տղայի մասին հրապարակում անելու համար․․․ Այդ սրիկաները (ես այլ բառեր չունեմ) ոչ մի կյանք չեն փրկել եւ դեռ անպատկառություն ունեն իրենց Ինստագրամում կամ YouTube-այն ալիքներում լկտի սուտ եւ բամբասանք հրապարակել։ Առանց ապացույցների։ Առանց որեւէ հիմքի։ Դուք բոլորովին կորցրել եք ձեզ։ Ուրիշ ինչի եք հասել կյանքում, բացի հանրային մարդկանց զրպարտելուց»,- գրել է նա։

 



© NEWS.am STYLE