Ֆանտոմասի դիմակով Քանյե Ուեսթը վախեցրել է երկրպագուներին

15:38   18 հոկտեմբերի, 2021

Ռեփեր Քանյե Ուեսթը Ֆանտոմասի դիմակով հայտնվել է պապարացիների լուսանկարներում եւ վախեցրել երկրպագուներին։ Չափազանց բարդ էր այդ կերպարում ճանաչել Ուեսթին։ Թվում էէ արտիստի համար Հելոուինը շատ ավելի վաղ է սկսվել, քան մյուսների համար։

Ուեսթի երկրպագուները նրա կերպարները վախեցնող են համարել եւ ռեփերին համերմատել «Grand Theft Auto» տեսախաղի հերոսի եւ «Հելոուին» սարսափ ֆիլմաշարից Մայք Մայերսի հետ։

Հնարավոր է՝ դիմակը, որն ամբողջությամբ ծածկում է դեմքը, նրա համար կորոնավիրուսից պաշտպանվելու միջոց էր, սակայն Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնուն չի հաջողվել թաքնվել լուսանկարիչներից։

«Քանյեն այս դիմակով լիովին կարող է լինել իմ տոտեմի կենդանին»,- նշել է օգտատերերից մեկը։

Աղբյուրը՝ Medialeaks

 



© NEWS.am STYLE