«Իրականում պետք է ֆիլտրենք իրականությունը՝ ապրելու ավելի ազնիվ ու խաղաղ եւ, այո՛, առանց «ֆիլտրերի»»․ Դիանա Գրիգորյան

22:41   18 հոկտեմբերի, 2021

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դիանան բաց վարդագույն բլուզ է կրում։ Սցենարիստն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Չկա որեւէ ֆիլտր։ Իրականում պետք է ֆիլտրենք իրականությունը՝ ապրելու ավելի ազնիվ ու խաղաղ եւ, այո՛, առանց «ֆիլտրերի»,- գրել է Դիանան։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Դիանան սեւ հանդերձանքով էր․ նա լայնեզր տաբատ էր կրում, բլուզ, բաճկոն, բարձրակրունկներ։ Պրոդյուսերը կերպարը համադրել էր ոճային պայուսակի հետ։ Նրա մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Նա հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին հղել․ «Լուսավոր եւ կանացի»։



© NEWS.am STYLE