Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհին որոշել է հրաժարվել ալկոհոլից

16:59   18 հոկտեմբերի, 2021

Մեծ Բրիտանիայի 95-ամյա Եզիսաբեթ երկրորդ թագուհին որոշել է հրաժարվել սիրելիի մարտինիից եւ այժմ միայն «Malvern» հանքային ջուր է խմում, հայտնում է «Telegraph»-ը։ Թագուհին դադարել է ալկոհոլ օգտագործել բժիշկների խորհրդով, սակայն սա կապված չէ որեւէ հիվանդության հետ։

Դա Եիսաբեթ Երկրորդի անձնական ընտրությունն է, նրան բավական հագեցած գրաֆիկ է սպասվում, եւ նա պետք է լավագույն վիճակում լինի։ Նոյեմբերին թագուհուն Գլազգոյում կլիմայական սամմիթ է սպասվում, ավելի ուշ՝ գահը զբաղեցնելու 70-ամյակը։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE