Ռեփեր Դրեյքը սկանդալ է բարձրացրել 2000-ականների «Degrassi» սերիալի նկարահանումների ընթացքում

18:49   18 հոկտեմբերի, 2021

Ռեփեր Դրեյքը շոու-բիզնեսում կարիերան սկսել է կանադական «Degrassi» երիտասարդական սերիալից։ Երիտասարդ դերասանն այդ տարիներին սկանդալ է բարձրացրել իր հերոսի պատճառով, որը տեղաշարժվում էր հաշմանդակի սայլակով։

Նախագծի սցենարիստ Ջեյմս Հերսթը սերիալի մասին հիշողություններում նշել է, որ 2000-ականների սկզբին Դրեյքը փաստաբանի է վարձել, որը պետք է հասներ հերոսի պատմության փոփոխությանը։ Եթե սցենարիստները չազատվեին հաշմանդամի սայլակից, Դրեյքը կհրաժարվեր նկարահանվել սերիալի վեցերորդ եթերաշրջանում։ «Նա ասում էր, որ իր բոլոր ռեփեր ընկերներն իրեն թուլամորթ են անվանում հաշմանդամի սայլակի պատճառով։ Ես պատասխանում էի․ «Ասա նրանց, ով քո հերոսի վրա կրակել են։ Մի՞թե դա ուժեղ չէ»»,- սցենարիստի խոսքերը մեջբերում է The Fader-ը։

Նկարահանման հրապարակում Դրեյքի գործընկեր Լորեն Քոլինզը նշել է, որ Դրեյքին դուր չէի գալիս նրա կերպարի կարծրատիպային պատկերումը․ նա դեռահասների համար շոուի երկու սեւամորթ կերպարներից մեկն էր, միեւնույն ժամանակ միակ հերոսը, որը տուժել էր կրակահերթի արդյունքում։

Արդյունքում Դրեյքին ընդառաջել են․ վերջին եթերաշրջանների ընթացքում նա տեղաշարժվում էր հենակներով։ 

Աղբյուրը՝ Gazeta.ru

 



© NEWS.am STYLE