Ռեփեր Մորգենշտերնն ավելի քան չորս միլիոն ռուբլի արժեքով վինիրներ է տեղադրել

19:02   18 հոկտեմբերի, 2021

Ռեփեր Մորգենշտերնը որոշել է հետեւել շոու-բիզնեսի շատ աստղերի օրինակին եւ սպիտակ, հարթ ատամներ ունենալ։ Հանուն ցանկալի արդյունքի երաժիշտն ինը ժամ է անցկացրել անզգայացման պայմաններում՝ վինիրներ տեղադրելու համար, իսկ հետո երկար ժամանակ է պահանջվել ուշքի գալու համար, հայտնում է StarHit-ը։ «Վախենում եմ, որ ամեն ինչ զգալու եմ»,- հույզերը նկարագրել է 23-ամյա երաժիշտը։

Մորգենշտերը նշել է, որ ձյունաճերմակ ատամների արժեքը 4,1 միլիոն ռուբլի է։ «Դա թանկ է, բայց նայեք մյուս աստղերի վինիրներին եւ ամեն ինչ կհասկանք։ Խորհուրդ չեմ տալիս ատամների հարցում տնտեսել, թեեւ հնարավոր է ավելի բյուջետային տարբերակ ընտրել, օրինակ՝ վինիրներ տեղադրել մեկ միլիոն ռուբլու դիմաց»,- նշել է նա։

 



© NEWS.am STYLE