«Նա այնտեղ կդիմավորի ինձ». Մելաձեի նախկին կինը պատմել է իր ու երաժիշտի հանգուցյալ որդու մասին

20:16   18 հոկտեմբերի, 2021

Երգիչ Վալերի Մելաձեի նախկին կինը՝ Իրինան, սոցիալական ցանցի իր էջում մահվան մասին ոչ միանշանակ հրապարակում է արել։ Նա պնդում է, որ մշտապես երկխոսություն է վարում Աստծո հետ։ Երաժիշտի նախկին կինը պատմել է նաեւ ողբերգության մասին, որը տեղի է ունեցել ընտանիքում։

Հաղորդման ընթացքում, որի մասին հայտնել է Իրինան, խոսք է գնում Իրինայի եւ Վալերիի որդու ողբերգական մահվան մասին։ Երեխան լույս աշխարհ է եկել 1990թ․-ին, սակայն ապրել է ընդամենը տաս օր։ Ավելի ուշ զույգը երեք դուստր է ունեցել, սակայն ուրախալի իրադարձություններից ոչ մեկը չի կարողացել փրկել ամուսնությունը։

View this post on Instagram

A post shared by Ирина Меладзе (@irinameladze_)

«Ցավոք սրտի, յուրաքանչյուր մարդու կյանքում պահ է գալիս, երբ կյանքը ստուգում է նրա դիմացկունությունը։ Իրականում մահանալը սարսափելի չէ։ Երկինքը լսում է քեզ։ Ամբողջ ընթացքում ներսումս երկխոսություն է Աստծո հետ»,- ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում ասել է Իրինան։



© NEWS.am STYLE