«Բժիշն արգելել է խոսել». Օլգա Բուզովան կորցրել է ձայնը

23:11   18 հոկտեմբերի, 2021

Ռուս երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հայտնել է, որ կյանքում երկրորդ անգամ կորցրել է ձայնը։ Աստղն իր խնդրի մասին պատմել է Ինստագրամում։ Երգչուհի նշել է, որ սովորաբար նման բան տեղի է ունեում սթրեսի հետեւանքով։

«Արտաքինից այն տեսանելի չէ, դա ներքին վիճակ է։ Մեծ հույս ունեմ, որ արագորեն կվերականգնենք, հիմա գլխավորը չնյարդայնանալն է եւ ձայնալարերը չլարելը, հարկավոր է լռել։ Առաջիկա 2-3 օրերին ես լռության մեջ եմ»,- հավելել է արտիստը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայի Գորկու անվան դրամատիկական թատրոնը երկարացրել է պայմանագիրն Օլգա Բուզովայի հետ։ Նոր թատերական եթերաշրջանի ընթացքում նա կշարունակի ելույթ ունենալ «Հրաշալի վրացին» ներկայացման շրջանակներում։



© NEWS.am STYLE