Քանյե Ուեսթը փոխել է անունը

10:11   19 հոկտեմբերի, 2021

Ամերիկացի ռեփեր Քանյե Օմարի Ուեսթը (Kanye Omari West) փոխել է անունը․ հիմա նրա անունը Յե (Ye) է, եւ նա այլեւս ազգանուն չունի, հայտնում է TMZ-ն։

Լոս Անջելեսի բարձագույն դատարանի դատավոր Միշել Ուիլյամս Քորթը բավարարել է երգչի հայցը, որը միջնորդությունը ներկայացրել էր օգոստոսի 24-ին եւ հայտարարել, որ փոփոխություններ կատարում է անձնական պատճառներով։ 2018թ․-ին ռեփերը թողարկել է «Ye» անունով սկավառակը։ Արտիստը հարցազրույցում պատմել էր, որ դա Ատվածաշնչի անլգերեն թարգմանությունում ամենահաճախ հանդիպող բառն է։ Նա հավելել է, որ «Ye»-ն նշանակում է դու։

Պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրին, նշում է, որ հեռուստաաստղ Քիմբերլի Նոել Քարդաշյան Ուեսթը (Քիմ Քարդաշյան), որից ռեփերն այժմ ամուսնալուծվում է, չի պատրաստվում փոխել ոչ իր ներկայից, ոչ իր ու Քանյեի երեխաների անունները։

 



© NEWS.am STYLE