«Անհավանական». VARDA-ի գրավիչ լուսանկարը

13:14   19 հոկտեմբերի, 2021

Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում պարուհին սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Մեկնաբանություններում VARDA-ն պատմել է մանկության տարիներին կարդացած երեք գրքերի մասին, որոնք ազդել են իր վրա։ Նա նշել է, որ Ժյուլ Վեռնն այդ տարիներին եղել է իր սիրելի գրողը, որի գրքերն իր կամքով էր կարդում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Անհավանական»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում պարուհին սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ VARDA-ն արձակել էր մազերն ու նախապատվությունը տվել էր վառ դիամահարդրմանը։ Մեկնաբանություններում պարուհին պատմել էր մի կնոջ հետ իր հանդիպման մասին ու նշել, որ եթե կյանքը հարվածում է ձեզ կամ հակառակը՝ բարձր աստիճանի բարձրացնում, հատակ մաքրելը կամ թեյ պատրաստելը նվաստացնող չէ, քանի բարձրագույն կրթություն էլ ունենաք։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել նրան․ «Հիասքանչ», «նման է Մոնիկա Բելուչիին»։



© NEWS.am STYLE