Միշտ ոճային․ Աստղիկ Սաֆարյանի հրապուրիչ լուքը

14:14   19 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Աստղիկը սեւ բլուզ է կրում, որը համադրել է կանաչ շրջազգեստի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել է վառ շպարին։ Կերպարն ամբողջական են դարձրել զարդերը։ Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները նրան հաճոյախոսություններ են ուղղել։

Օրերս հրապարակված լուսանկարում Աստղիկը սեւ շրջազգեստ էր կրում, վանդակավոր վերնաշապիկ, որոնք ընդգծում էին նրա գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանը երկարաճիտներ էր ընտրել ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ գոտի, թեւնոցներ։ Մեկնաբանություններում օգտատերերը դրական խոսքեր էին գրել․ «Ամենաոճային»:



© NEWS.am STYLE