«Գեղեցկուհի». Հասմիկ Խոջյանի նուրբ կերպարը

15:11   19 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի բլուզ է կրում, որը համադրել է սպիտակ վերնազգեստի հետ։ Հասմիկն արձակել է մազերը, բնական շպար նախընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ ականջօղ, վզնոցներ։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել. «Շատ գեղեցիկ եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին ուսերի հատվածում բաց զգեստ էր կրում։ Հասմիկը հավաքել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում։ «Ես պատկանում եմ էն տեսակ մարդկանց թվին, ովքեր լիարժեք են բոլոր իրավիճակներում, այսինքն՝ երբեք հարսանիք չեմ գնում ջինսով, խանութ չեմ գնում «տան հագուստով»  և զբոսնելու չեմ գնում երեկոյան երկար «պոչիկով» հագուստով։ Միշտ եմ այսպիսին եղել՝ տեսակ է»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE