Անի Խաչիկյանն՝ առանց շպարի

21:47   19 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Անի Խաչիկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է առանց դիմահարդարման։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը․ հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անին պատկերված էր որդու հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր փոքրիկին։ Անին տոպ էր կրում, ջինսե տաբատ եւ վերնաշապիկ։ Նրա մազերը հավաքված էին, առանց շպարի է։ Դերասանուհին հրապարակման մեկնաբանություններում գրել էր․ «Կյանքիս սեր, Տեսլա»։



© NEWS.am STYLE