«Անցյալ աշունից հետո նորից քայլել ենք սովորում, նորից փորձում ենք տեսնել, նկատել ու շնչել». Արեւիկ Ուդումյան

17:44   19 հոկտեմբերի, 2021

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մետքերով: 

View this post on Instagram

A post shared by Arevik Udumyan (@arevikudumyan)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վանդակավոր բլուզի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Այս աշուն վայելում եմ արեւը. փորձում եմ կատվի պես մի արեւոտ տեղ գտնել ու հարմար տեղավորվել։ Կարծես թե առաջին անգամ ենք տեսնում աշնան արեւը, դեղնած ծառերը, խշխշացող տերեւները․․․ Անցյալ աշունից հետո նորից քայլել ենք սովորում, նորից փորձում ենք տեսնել, նկատել ու շնչել․․․»,- գրել է Արեւիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը սեւ հագուստ էր կրում՝ հուդի, ջինսե տաբատ։ Նրա մազերը հավաքված էին, նվազագույն շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Ո՞վ ե՞րբ է արթնանում։ Հետաքրքիր է ուզածի չափ քնողներ կա՞ն։ Ես`մենք, անկախ շաբաթվա օրից ու եղանակից ամեն օր արթնանում ենք առավոտյան 6-ին, 7-ին», - հրապարակումը մեկնաբանել էր Արեւիկը։

 



© NEWS.am STYLE