«Վիճակն անհանգստացնող է»․ COVID-19-ով հիվանդ Սերովին կոչ են արել ապաշխարել

14:48   19 հոկտեմբերի, 2021

Ալեքսանդր Սերովի՝ արտամուսնական կապից ծնված դստեր մայրը՝ Նադեժդա Թիլերը, News.ru-ի հետ զրույցում խոսել է երգչի հոսպիտալացման մասին։ Նա նշել է, որ արտիստի վիճակն անհանգստացնող է եւ արտիստին կոչ է արել ապաշխարել։ Նա երգչի հիվանդությունը փորձություն է համարում, որը նրան կօգնի «վերաիմաստավորել կյանքը», ինչը, կնոջ կարծիքով, Ալեքսանդր Սերովը դեռ չի արել։

«Մի քանի օր անց պարզ դարձավ, որ դա պարզապես մրսածություն չէ, այլ ավելի լուրջ բան։ Հիմա ախտահարված են Սաշայի թոքերը։ Դա վտանգավոր է, հատկապես որ նա շաքարային դիաբետ ունի։ Եվ ամեն դեպքում, երիտասարդ տղա չէ»,- պարզաբանել է նա։

Նա երգչի վիճակն «անհանգստացնող» է համարել եւ խոստովանել, որ ինչպես եւ Սերովը, ինքը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Փոխարենն արտիստի դուստրը՝ Կրիստինը, որն ապրում է Գերմանիայում, COVID-19-ի դեմ պատվաստում է ստացել։

Նա խոստովանել է, որ իր կյանքում բարդ շրջան է, այն շարունակվում է արդեն կես տարի։ Հիվանդանում եւ կյանքից հեռանում են մտերիմ մարդիկ, Թիլերը եւս առողջության հետ կապված խնդիրներ ունի։

Նա Սերովին «մաղթել է հնազանդություն, ազատում հպարտությունից եւ ապաքինում՝ մարմնով ու հոգով»։



© NEWS.am STYLE