«Չի ցանկանում աջակցել այդ շոուին». ինչու Քիմ Քեթրոլն իրականում չի նկարահանվում «Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակությունում

20:41   19 հոկտեմբերի, 2021

Նախօրեին «Սեքսը մեծ քաղաքում» բեսթսելերի հեղինակ Քենդիս Բուշնելը մեծ հարցազրույց է տվել New York Post-ին՝ խոսելով իր ստեղածության էկրանավորման մասին։ Նա նաեւ պատմել է այն մասին, թե ինչու է Քիմ Քերթոլը հրաժարվել նկարահանվել «Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակությունում։

Ավելի վաղ Քիմ Քեթրոլը նշել է, որ հանուն Սամանտայի դերի ժամանակին շատ բան է զոհաբերել՝ անձնական կյանք, երեխա ունենալու հնարավորություն եւ նույնիսկ առողջություն։ Նա հասկանալի պատճառներով չի մասնակցել սերիալի վերաթողարկված տարբերակի նկարահանումներին։ Այժմ այդ թեմայով որոշել է խոսել հենց Բուշնելը, որի հետ Քեթրոլը նկարահանման հրապարակում մտերիմ հարաբերություններ է ունեցել։

«Ես շատ եմ սիրում Քիմին։ Բայց նա, կարծես թե, ցանկանում է այլ գործերով զբաղվել, եւ նա չի ցանկանում շոուի մասնակցել: Հնարավոր է՝ նա այլեւս չի ցանկանում այդ հերոսի դերում լինել»,- ասել է բեսթսելերի հեղինակը։

Ի դեպ, Բուշնելը նաեւ հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է սերիալի վերաթողարկումը։ Նրա խոսքով՝ HBO-ի միակ նպատակն ավելի շատ գումար վաստակելն է։

Նախագիծը, որը ստացել է «And Just Like That…» անվանումը, արդեն իսկ դարձել է ամենասպասված շոուներից մեկը։ Համցանցում պարբերաբար կադրեր են հրապարակում նկարահանման հրապարակից, իսկ երկրպագուները քննարկում են տեսություններն այն մասին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Սերիալի շարունակությունում նկարահանվում են հին կազմի աստղերը՝ Սառա Ջեքիսկա Փարքեր, Քրիստին Դեւիս, Սինտիա Նիքսոն, Քրիս Նոթ, Ջոն Քորբեթ։

Աղբյուրը՝ Peopletalk 

Լուսանկարները՝ HBO Max, Amy Sussman/Getty Images



© NEWS.am STYLE