Մ․ Նայթ Շյամալանը կգլխավորի «Բեռլինալեի» ժյուրին

18:11   19 հոկտեմբերի, 2021

Ամերիկացի ռեժիսոր Մ․ Նայթ Շյամալանը կգլխավորի Բեռլինի 72-րդ կինոփառատոնի ժյուրին, հայտնում է France24-ը։

51-ամյա ռեժիսորի նշանակման մասին հայտարարել է «Բեռլինալեի» գեղարվեստական տնօրեն Կառլո Շաթրիանը։ Նրա խոսքով՝ իր համար պատիվ է ռեժիսորի համաձայնությունը։ «Շյամալանը ամերիկյան շոու-բիզնեսի համար եզակի դեմք է։ Ռեժիսոր, որը հավատարիմ է մնում է իր տեսլականին։ Մենք փնտրում ենք հենց այդ հավատարմությունը»,- ասում է նա։

Կինոփառատոնն անց կկացվի 2022-ի փետրվարի 10-20-ը։

2021թ․-ին կորոնավիրուսային սահմանափակումների պայմաններում անցկացված փառատոնի հաղթող է դարձել ռումինացի ռեժիսոր Ռադու Ժուդեի «Խելահեղ կինո մեծերի համար» ժապավենը։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE