«Շնորհակալ լինենք Տիրոջը մեր ապրած յուրաքանչյուր տարվա ու այն փորձությունների համար, որոնք մեզ ավելի միասնական ու լավն են դարձնում»․ Գոհար Գասպարյանը դարձավ 36 տարեկան

22:39   19 հոկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն այսօր տոնում է տարեդարձը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում հաղորդավարուհին կրում է սպիտակ բլուզ, սեւ բաճկոն։ Նա մեղմ շպարով է, վարսերն արձակված են, իսկ կերպարն ամբողջական է դարձնում մազակալը։ «36 ... Շնորհակալ լինենք Տիրոջը մեր ապրած յուրաքանչյուր տարվա, ամեն լավի ու այն փորձությունների համար, որոնք մեզ ավելի միասնական ու լավն են դարձնում», - հրապարակումը մակագրել է նա։

«Ինձ համար մերժելի են մեր ազգին պառակտողները, սեեւ-սպիտակ գծողները, հոգեւորականին ու գիտնականին ծաղրողները, անչափահասի հետ հայհոյանքով կատակողները, թուրքի դիմաց ծնկողներն ու ատելության խոսք տարածողները։

Ես ուզում եմ տեսնել ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ։ Աստված առաջ ․․․

«Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»,- Գարեգին Նժդեհ»,- ավելի վաղ գրել էր նա։



© NEWS.am STYLE