Թափանցիկ զգեստ եւ կրակային շոու. ինչպես է 39-ամյակը նշել Սվետլանա Լոբոդան

11:13   20 հոկտեմբերի, 2021

Սվետլանա Լոբոդան նշել է ծննդյան օրը, աստղը 39 տարեկան է դարձել։ Երգչուհին տոնի առիթով մաստշաբային երեկույթ է կազմակերպել Արաբական Միացյալ Էմիություններում, ուր նախօրեին մասնավոր ինքնաթիով մեկնել էին նրա ամենամտերիմ ընկերները։

Երեկույթը սկսվել է երեկոյան՝ մայրամուտին։ Սվետլանան որոշել էր տոնը կազմակերպել բոխո ոճով։ Հոբելյարը տոնին մասնակցել է թափանցիկ զգեստով, որ զարդարված էր փայլփլող քարերով։ Լոբոդան կերպարն ամբողջացրել էր սեւ երկարաճիտներով։

View this post on Instagram

A post shared by LOBODA (@lobodaofficial)

Հատուկ հոբելյարի համար անապատում ամբողջ գիշեր ելույթ են ունեցել հրավիրված արտիստներ, դիջեյներ, պարողներ եւ ակրոբատներ։ ԱՄԷ էր մեկնել նաեւ Սվետլանայի մտերիմ ընկերը՝ երգիչ Monatik (իսկական անունը՝ Դմիտրի)։ Նա նախ հրավիրվածներին ուրախացրել է իր հիթերով, ապա բեմ է հրավիրել հոբելյարին եւ նրա հետ կատարել իր երգերից կազմված պոպուրի։

Светлана Лобода и Monatik

Երեկոն ավարտվել է թեժ պարերով եւ կրակային շոուով։ Անապատում անսասելիորեն կոնստրուկցիա է վառվել՝ Սվետլանային սիրո խոստովանությամբ։ Շատերը ենթադրել են, որ դա եղել է աստղի սիրելիի անակնկալը, որն էլ նրա համար կազմակերպել է այդ տոնը։

Светлана Лобода с другом

 



© NEWS.am STYLE