Սելին Դիոնն առողջական լուրջ խնդիրների պատճառով հետաձգել է համերգները

13:11   20 հոկտեմբերի, 2021

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը Լաս Վեգասում համեգների անցկացման նոր օրեր է նշանակել, հայտնում է The Variety-ն։

Աստղը նույնիսկ չի կարող փորձերի մասնակցել։ Նախ չեղարկվել է Լաս Վեգասում նոյեմբերի 5-ին ծրագրված համերգները, որը հետաձգվել էր մինչեւ նոյեմբերի 20-ը։ Սակայն այժմ այդ ելույթը հետաձգել են մինչեւ հաջոդ տարի։

Պատճառն առողջական խնդիրներն են․Սելինը ցավեր ունի մկանային սպազմի պատճառով։ Արտիստի խոսքով՝ ինքը վշտացած է, որ տխրեցնում է իր երկրպագուներին։

«Ես ինձ վատ եմ զգում, քանի որ հուսախաբ եմ անում նրանց եւ հատկապես ներողություն եմ խնդրում բոլոր երկրպագուների հիասթափության համար, որոնք ծրագրում էին Լաս Վեգաս գալ»,- ասված է Սելին Դիոնի հայտարարությունում։



© NEWS.am STYLE