Սերգեյ Բեզռուկովը կորոնավիրուսով հոսպիտալացվել է

10:37   20 հոկտեմբերի, 2021

Դերասան Սերգեյ Բեզռուկովը կորոնավիրուսով հոսպիտալացվել է։ Այդ մասին արտիստը հայտնել է իր ինստագրամյան էջում։

Նրա խոսքով՝ իրավիճակը վերահսկողության տակ է, հիվանդությունը թեթեւ ընթացք ունի։ Նա երկրպագուներին կոչ է արել չանհանգստանալ եւ հայտնել է, որ ներկայացումները կհետաձգվեն։

View this post on Instagram

A post shared by Сергей Безруков (@s_bezrukov)

«Հիմա գոնե վերջապես ժամանակ ունեմ հանգստանալու եւ կարդու համար․․․ այս դեպքում վերընթերցելու համար։ Բոլորին առողջություն եմ մաղթում»,- գրել է դերասանը։



© NEWS.am STYLE