Նոր սանրվածք, ոճային կերպար. Ռոմելա Սարգսյանի լուսանկարը

21:37   20 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, բաց գույնի բլուզ։ Ռոմելան հագուստը համադրել է կաշվե վերարկուի հետ։ Նա արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին ուսերի հատվածում բաց, ոճային բլուզ էր կրում, կարճ կիսաշրջազգեստ, բաց երանգի սպորտային կոշիկներ։ Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր մեղմ շպարին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «Կյանքը գեղեցիկ է ու անսահմանափակ»։



© NEWS.am STYLE