Աշնանային գույներ. Արմինկայի լուսանկարը Մայամիից

13:42   20 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արմինկան դեղին բլուզ է կրում, որը համադրել է ոճային տաբատի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու ցածրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ գլխաշոր, արեւային ակնոց։ «Բարի լույս, գեղեցիկ աշխարհ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։  

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ էր կրում, սպիտակ սպորտային կոշիկներ։ Արմնիկան արեւային ակնոց էր կրում, ոճային պայուսակ էր ընտրել։ «Իմ ներսում միշտ ապրում է փոքրիկ խուլիգանուհի»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE