«Սուրճի ժամանակը». Լուսինե Թովմասյանի դասական լուքը

19:44   20 հոկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երկու երեխաների մայրիկը դասական հագուստ է կրում։ Լուսինեն արձակել է մազերն ու բնական շպարով է։ «Սուրճի ժամանակը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լուսինեն մանուշակագույն պիջակ էր կրում, սեւ շորտ, ոճային բարձրակրունկներ։ Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր մեղմ շպարին։ «Ինձ համար կինը, այնուամենայնիվ, կոկիկ էակ է, անհավատալի բույրով, ով հոգ է տանում իր մասին: Սիրեք ինքներդ ձեզ, ձեր առանձնահատկությունները, ձեզ համար գոյություն չունեցող իդեալներ մի ստեղծեք», - հրապարակումը մակագրել էր գեղեցկուհին։

 



© NEWS.am STYLE