«Գեղեցիկ կին». Նունե Եսայանի նուրբ կերպարը

16:42   20 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երկու երեխաների մայրիկը պուտավոր հագուստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակից»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են արել երգչուհուն․«Գեղեցիկ կին»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին բաց գույնի վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր մուգ գույնի տաբատի հետ։ Երկու երեխաների մայրիկը հավաքել էր մազերը, ցածրակրունկեր ընտրել։ «Այսօր մարդիկ իրենց լուսանկարները պահում են էլեկտրոնային տարբերակով, սակայն թղթային լուսանկարները, որոնք խնամքով հավաքված են ալբոմում, ոչ մի կերպ չեն մոռացվում… Երբեմն արժե թերթել ընտանեկան ալբոմը՝ դրանք ջերմ ու հաճելի հիշողություններ են արթնացնում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE