«Կաղամարի խաղը» Netflix-ի վարկանշային աղյուսակում առաջատարի դիրքերը զիջել է նոր սերիալի

18:39   20 հոկտեմբերի, 2021

«Դու» սերիալի նոր եթերաշրջանն ԱՄՆ-ում Netflix-ի վարկանիշի առաջին հորիզոնականից հեռացրել է «Կաղամարի խաղին»։ Հարավկորեական թրիլլերն ԱՄՆ-ում դիտումների քանակով առաջատարի դիրքում է եղել 24 օր, ինչից հետո զիջել է դիրքերը, հայտնում է ամերիկյան Forbes պարբերականը։

«Դու» նախագծի երրորդ մասի տաս էպիզոդների պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին։ Սերիալը պատմում է խենթ Ջոյի (Փեն Բեջլի) մասին, որը հետապնդում է աղջիկների։ Նոր եթերաշրջանում նա ընտանիք է կազմում է որոշում է կյանքը նոր էջից սկսել։

Սերիալն ԱՄՆ-ում ծառայության դիտումների ցանկում առաջին տեղն է զբաղեցրել պրեմիերայից գրեթե անմիջապես հետո։ Ընդ որում, «Դու» սերիալն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա ներառվել Netflix-ի բոլոր ժամանակների ամենահայտնի նախագծերի ցանկում, ինչը հաջողվել է «Կաղամարի խաղը» շոուին։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ Netflix



© NEWS.am STYLE