«Լավագույն մարզավիճակում է». Ուիլ Սմիթը նիհարել է ու շոկի ենթարկել երկրպագուներին

14:13   20 հոկտեմբերի, 2021

Դեռ այս տարվա գարնանը Ուիլ Սմիթն իր ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել, որում ցույց էր տվել, որ ավելորդ կիլոգրամներ է կուտակել։ Իսկ նախօրերին՝ կես տարի անց, դերասանը կիսվել է նիհարելու իր գաղտնիքներով եւ նրանց շոկի է ենթարկել փոխված կազմվածքով։

53-ամյա դերասանը սոցիալական ցանցերի իր էջերում հոլովակ է հրապարակել, որում ցույց է տվել իր մարզումները։ Ուիլը խոստովանել է, որ ճիշտ կենսակերպի շնորհիվ այժմ «լավագույն մարզավիճակում» է։

View this post on Instagram

A post shared by Will Smith (@willsmith)

Հոլովակում մարզիչը նրան ասում է․ «Դու հիմա անկողնո՞ւմ ես։ Վեր կաց, գրողը տանի»։ Սմիթն արագ վեր է կենում անկողնուց ու սկսում է մարզվել։ Դերասանը ծանրություն է բարձրացնում, ձգումներ անում, վարժություններ կատարում որովայնի մկանների ձգման համար եւ վազում։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝ Rob Latour/VAR



© NEWS.am STYLE