Մահացել է դերասան Վիկտոր Եվգրաֆովը, որը Շերլոկ Հոլմսի մասին ֆիլմում խաղացել է Մորիարտիի դերը

15:01   20 հոկտեմբերի, 2021

Սամարայում 74 տարեկանում մահացել է դերասան Վիկտոր Եվգրաֆովը։ Այդ մասին
tvsamara.ru-ին հայտնել են կինեմատոգրաֆիստների միությունից։

«Մահացել է Վիկտոր Իվանովիչ Եվգրաֆովը՝ համաշխահային կինեմատոգրաֆիայի գլխավոր Մորիարտին։ Հնարավո՞ր է հավատալ դրան։ Նա երեկ է զագահարել, խնդրել կապ հաստատել կինեմատոգրաֆիստների միության Սամարայի բաժնի հետ՝ արխիվը փոխանցելու համար։ Վիկտոր Իվանովիչը վերականգնվում էր քովիդից հետո»,- ասված է «Սամարաֆիլմի» «ВКонтакте» սոցիալական ցանցում։

Մահվան են հանգեցրել սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրները։



© NEWS.am STYLE