«Ամենն, ինչ նրանք անում են, միայն հանուն գումարի է». Մեգան Մարքլի հայրը կրկին քննադատել է դստերն ու արքայազն Հարիին

19:18   20 հոկտեմբերի, 2021

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը լարված հարաբերություներ ունեն ոչ միայն արքայական ընտանիքի, այլեւ դքսուհու հարազատների հետ։ Մեգանը հրաժարվում է շփվել հոր հետ եւ արհամարհում է հաշտության նրա փորձերը։ Թոմասը դստեր ծննդյան առիթով նրան ծաղկեփունջ է ուղարկել, սակայն ոչ մի պատասխան չի ստացել։

«ITV» հեռուստաալիքի «Բարի լույս, Բրիտանիա» հաղորդման եթերում Թոմաս Մարքլը քննադատել է արքայազն Հարիի հուշագրությունները, որոնք վերջինս փոխանցել է պատկառելի հոնորարի՝ 20 միլիոն դոլարի դիմաց։ Գիրքը կհրատարակվի 2022թ․-ի վերջին։

«Դա անմիտ գաղափար է։ Այնտեղ դաժանությունից եւ թագուհուն վիրավորանքից բացի ոչինչ չի լինի։ Ամենն, ինչ նրանք անում են, միայն հանուն գումարի է»,- Թոմասի խոսքերը մեջբերել է Insider-ը։



© NEWS.am STYLE