Հայտնի է աշխարհի ամենահանրաճանաչ ապրանքանիշը

20:11   20 հոկտեմբերի, 2021

Lyst հարթակը հրապարակել է աշխարհի ամենահանրաճանաչ ապրանքանիշերի եւ իրերի ցանկը։ Ցանկի կազմման համար հարթակն օգտագործում է տվյալները, որոնք ստացվում են ավելի քան 150 միլիոն օգտատերերի վարքագծի վերլուծության արդյունքում։ Բացի դրանից՝ ընկերությունը հաշվի է առնում Google-ի որոնողական հարցումները, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում ապրանքանիշերի հիշատակումները։ 

2021թ․-ի երրորդ եռամյսակի հաշվետվությունը ցույց է տվել, որ Balenciaga-ն ցանկում բարձրացել է հինգ դիրքով եւ գլխավորել այն՝ առաջին տեղից դուրս անելով Gucci-ն։

Balenciaga-ի հիշատակմամբ հարցումների քանակն ավելացել է 505 տոկոսով Քանյե Ուեսթի հետ «Donda» սկավառակի շուրջ, Fortnite-ի հետ համագործակցության, ինչպես նաեւ «Met Gala»-ի ընթացքում Balenciaga-ի մեծաքանակ զգեստների առկայության շնորհիվ։

Versace-ի եւ Fendi-ի համագործակցությունը Միլանում Նորաձեւության շաբաթվա ընթացքում ապրանքանիշերին օգնել է բարձրանալ երկու դիրքով․ դրանք համապատասխանաբար զբաղեցրել են ութերորդ եւ իններորդ հորիզոնականները։

Բացի այդ՝ Տոկիոյում Օլիմպիական խաղերի, 2020-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եւ սպորտային այլ իրադարձությունների շնորհիվ  Nike-ը վեցրերորդ տեղն է զբաղեցրել։

Կանանց համար նախատեսված հավաքածուից ամենահանրաճանաչ իր է դարձել Prada-ի «Raffia Tote Bag» պայուսակը, որն ապանքանիշն այս ամռանը նվիրել է բազմաթիվինֆլյուենսերների։ Երկրորդ տեղում Versace-ի Medusa Aevitas կոշիկն է։ 

Աղբյուրը՝ Blueprint

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE