«Հիասքանչ». Աթենա Մանուկյանի գրավիչ կերպարը

20:48   20 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Աթենա Մանուկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին սպիտակ տոպ է կրում եւ շրջազգեստ, որոնք ընդգծում են նրա գեղեցիկ կազմվածքը։ Հունահայ երգչուհին արձակել է մազերն ու բնական շպարով է։ «Եթե սկսել ես զրոյից` ձեռքումդ ոչինչ չունենալով, բայց կարողացել ես դառնալ այն, ինչ հիմա ես, միշտ ամենահարուստ հոգին ես ունեցել»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հունահայ երգչուհին արձակել էր մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ Աթենան կերպարն ամբողջացրել էր նուրբ աքսեսուարով՝ վզնոցով։ «Ասա այն, ինչ մտածում ես, նույնիսկ եթե ձայնդ դողում է»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE